Իշխանությունները բավական համառորեն ու հետևողական «անկյուն» են փորձում քաշել Գագիկ Ծառուկյանին։ Ոչ վաղ անցյալում իշխանության «ձեռամբ» գործարարից սեփականատեր դարձած Ծառուկյանի գլխին սև ամպեր են կուտակվում։ Երբ խորհրդարանի երկրորդ ուժի ղեկավարը սկսեց քննադատել Փաշինյանի իշխանությանը պատասխան հարվածը չուշացավ։ Իսկ Ծառուկյանի ամենախոցելի տեղը իր բիզնեսներն են, որոնց օրինականությունը, ինչպես պարզվեց, կարող են հեշտությամբ կասկածի տակ դնել։
Սակայն այսօր ավելի մեծ հարված ստացավ ԲՀԿ ղեկավարը։ Քաղաքական ասպարեզ նետվեց գաղափարը, թե Ծառուկյանին պետք է զրկել մանդատից։ Սա արդեն մեծ խաղի առաջին արարն է, որը ձնագնդու պես մեծանալու է։
Մնում է հասկանալ, թե այս ամենին ինչ ու ինչպես է հակադրելու Գագիկ Ծառուկյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ